Ադելին արգելել են անձամբ գրառումներ կատարել Twitter-ում

Ադելին արգելել են անձամբ գրառումներ կատարել Twitter-ում

Երգչուհի Ադելը հաստատել է այն լուրերը, որ մենեջերներն իրեն արգելել են անձամբ օգվել Twitter-ից և վարել էջը: Դա տեղի է ունեցել այն մի քանի գրառումներից հետո, որոնք երգչուհին կատարել է ոչ սթափ վիճակում, փոխանցում է The Independent-ը: 



«Ես այլևս չեմ խմում: Բայց երբ  Twitter-ը նոր էր հայտնվել, քիչ չեմ ինչ-որ բաներ գրել այնտեղ խմած վիճակում: Ճիշտն ասած՝ չափն անցել եմ: Այնպես որ, իմ մենեջերները երկու մարդ են վարձել, ովքեր հիմա ստուգում են իմ բոլոր թվիթները»,- խոստովանել է երգչուհին:



Էդ.Ա.