Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում հաջողվել է խուսափել ինքնաթիռների բախումից (տեսանյութ)

Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում հաջողվել է խուսափել ինքնաթիռների բախումից (տեսանյութ)

Սանկտ-Պետերբուրգ- Մոսկվա չվերթի «Ютэйр» ընկերության Բոինգ-737 ինքնաթիռի օդաչուն ստիպված է եղել կտրուկ դադարեցնել վայրէջքը և գնալ երկրորդ պտույտի, երբ դիսպետչերը նկատել է թռիչքուղու վրա անսպասելիորեն հայտնված «Россия» ավիաընկերության A-319 ինքնաթիռը:



Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ի առավոտյան: Բոինգ-737 ինքնաթիռին մի քանի կիլոմետր էր մնում հասնել թռիչքուղուն, և օդաչուն պատրաստվում էր գնալ վայրէջքի, երբ դիսպետչերները հրահանգել են գնալ երկրորդ պտույտի, ինչն անմիջապես կատարվել է:  



Միջադեպի ուսումնասիրությամբ պարզվել է, որ A-319-ի օդաչուն սխալ է հասկացել թռիչքը թույլատրելու մասին դիսպետչերների հրահանգը:



Այլ մանրամասներ՝ տեսանյութում: