Լեհաստանը նոր վարչապետ ունի

Լեհաստանը նոր վարչապետ ունի

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Բեատա Շիդլոյին պաշտոնապես նշանակել է երկրի վարչապետի պաշտոնում, տեղեկացնում է Корреспондент-ը:



Հանդիսավոր արարողությունը կայացել է Վարշավայի պալատում: Բեատա Շիդլոն կառավարության ղեկավարի պաշտոնում փոխարինել է Եվա Կոպաչին, ում ղեկավարած կառավարությունը հինգշաբթի հրաժարական է ներկայացրել:



Հոկտեմբերի վերջին Եվա Կոպաչի «Քաղաքացիական հարթակ» լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում պարտվել է երկրի նախկին վարչապետ Յարոսլավ Կաչինսկու «Օրենք և արդարություն» կուսակցությանը: Հենց Կաչինսկին էլ վարչապետի պաշտոնի համար առաջադրել է Շիդլոյի թեկնածությունը: