Սիրիան և Իրանը Ռուսաստանի միակ բարեկամներն են. Սպիտակ տուն

Սիրիան և Իրանը Ռուսաստանի միակ բարեկամներն են. Սպիտակ տուն

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ ԱՄՆ ադմինիստրացիան Ռուսաստանի միակ բարեկամներ է համարում Սիրիային և Իրանին: Այս մասին տեղեկացնում է «lenta.ru»-ն:



«Ռուսաստանյան տնտեսության վիճակը գնալով վատանում է, Ռուսաստանը մեկուսացված է շատ լրջորեն: Եվ դա ելնում է ոչ միայն եվրոպական երկրներից: Ռուսաստանն այսօր աշխարհում չունի այն ազդեցությունը, որը ժամանակին ուներ ԽՍՀՄ-ը», - ասել է Էռնեստը:
Ըստ նրա, «Սիրիայում ներքին հակասությունների խորացման մեջ ռուսները հասկանում են, որ իրենց միակ բարեկամները, ովքեր պատրաստ են իրենց հետ պայքարել, դա մի կերպ գոյատևող սիրիական կառավարությունն է և իրանյան վարչակարգը: