Վարչապետի հույսերը Շիրակի մարզում չեն արդարանում. «Ոչ»-ը հաղթում է

Վարչապետի հույսերը Շիրակի մարզում չեն արդարանում. «Ոչ»-ը հաղթում է

Ամփոփելով ընտրության արդյունքները՝  նշենք, որ Շիրակի մարզում ընտրության մասնակցեց ընտրողների ընդամենը 41,28%-ը: Նախնական տվյալներով՝ մարզի 9 գյուղերում զգալի տարբերությամբ հաղթում է «Ոչ»-ը: Այս պահին տվյալներ կան նաև Գյումրի քաղաքի որոշ ընտրատարածքներից, որտեղ մեծ թվի առավելությամբ կրկին հաղթանակում է ոչ-ը:



Ժպիտ նախակրթարան
116-այո 400 ոչ 20 անվավեր
34/12 Շերամի դպրոց
44-այո 109-ոչ
Ֆոտոն վարժարան
111-այո 340-ոչ 31-անվավեր



Այսպիսի տվյալներով թերևս վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ 30 տոկոս «Այո»-ի հույսերը դժվար թե արդարանան: Այնուհանդերձ, հնարավոր ամեն ինչ արեցին իշխանություններին հուսախաբ չանելու համար: Ինչպես սպասվում էր, ընտրության ավարտից մոտ մեկ ժամ առաջ որոշ ընտրատեղամասեր եղան հոսանքազրկումներ: Օրինակ 35/26 , 33/77 ընտրատեղամասերում մոտ 15 րոպե էլեկտրաէներգիա չկար: Հանձնաժողովի անդամները եւ դիտորդները վստահեցնում են, որ այդ ընթացքում քվեարկությունը դադարեցվել է եւ դա ընտրության արդյունքների վրա չի կարող ազդել: Ինչևէ, նշված տեղամասերում հաշվարկը դեռ ավարտված չէ:



Արևիկ Հակոբյան, Գյումրի