Ասադի ինքնաթիռը կուղեկցեն ռուսական կործանիչները

Ասադի ինքնաթիռը կուղեկցեն ռուսական կործանիչները

ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սիրիայի առաջնորդ Բաշար ալ Ասադը պատրաստվում է այցելել Թեհրան, որը սիրիական պատերազմից ի վեր նրա արտասահմանյան երկրորդ ուղևորությունն է Մոսկվայից հետո:



Ասադի ուղևորությունը դեպի Թեհրան իրականացվելու է Իրաքի օդային տարածքով և վերահսկվելու է ռուսական 4 կործանիների կողմից, տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով իրանական Fars News գործակալությանը:



Հայտնի է դարձել, որ ԱՄՆ գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի ավիացիոն հրամանատարությունը զգուշացվել է, որ իրենց ուժերը չմոտենան Բաշար ալ-Ասադի ինքնաթիռին՝ բախումից խուսափելու համար»,-գրում է պարբերականը: