Սուրճ՝ առանց կոֆեինի

Սուրճ՝ առանց կոֆեինի

Կան մարդիկ, ովքեր անքնությունից զերծ մնալու համար խուսափում են երեկոյան ժամերին սուրճ խմել: Հենց նրանց համար սուրճ արտադրող բազմաթիվ ընկերություններ իրենց տեսականու մեջ առաջարկում են սուրճ առանց կոֆեինի, որը թույլ կտա վայելել ըմպելիքի անկրկնելի համն ու բույրը ցանկացած ժամի:



Սուրճի այս տեսակը ստանալու համար հատիկները հատուկ մշակվում են: Չբովված սուրճը նախ պահվում է գոլորշու վրա` հատուկ պողպատե տարաներում: Ապա ժամանակակից, լիովին անվնաս տեխնոլոգիաների միջեցով, ենթարկվում վերամշակման, ինչը թույլ է տալիս կոֆեինը բնական ճանապարհով հեռացնել սուրճից: Այնուհետեև սուրճի հատիկները մանրակրկիտ չորացվում են կամ բովվում:



Հեռացված կոֆեինը, ի դեպ, հետագայում օգտագործվում է դեղագործության, քիմիական արտադրության մեջ: Կոֆեինի հեռացումից հետո հատիկի մեջ դրա քանակը կազմում է 0.1 տոկոս: Սակայն գործնականում այս թիվն ավելի ցածր է լինում: Կոֆեինի հեռացումը ազդում է սուրճի քաշի վրա` նվազեցնելով այն 5 տոկոսով:



Բարի լույս սիրելի ընթերցողներ, վայելում ենք սուրճը միասին՝ լինի այն կոֆեինով , թե` առանց: «Հրապարակը» բոլորիդ հրաշալի օր է մաղթում: