«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ծննդկան է մահացել

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ծննդկան է մահացել

Երեկ ուշ երեկոյան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ծննդկան է մահացել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԱՆ հասարակության հետ կապերի պատասխանատու Անահիտ Հայթայանը:



«Տեղեկացնում եմ, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այսօր մահացած ծննդկանի մոտ լաբորատոր հետազոտությամբ գրիպի Ա տեսակի H1N1 չի հայտնաբերվել։ 28 շաբաթական հղիության ժամանակ կեսարյան հատմամբ ծննդալուծված կնոջ վիճակը տևական ժամանակ ծայրահեղ ծանր էր։



Երեկ տեղեկացրել էինք, որ 81 հիվանդ բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքներում, իսկ 14-ի միացված է արհեստական շնչառության սարք։ Եվ այս փաստը բնավ չի նշանակում, թե նախարարությունն անհրաժեշտ աշխատանքներ չի տանում»,- գրել է Հայթայանը: