H1N1-ով մահացած կինը նաեւ ինսուլտ ու ինֆարկտ է տարել. Մանրամասներ

H1N1-ով մահացած կինը նաեւ ինսուլտ ու ինֆարկտ է տարել. Մանրամասներ

Երեկ հայտնի դարձավ, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում H1N1 վիրուսի հարուցած բարդություններից մահացել է 57-ամյա Աստղիկ Մանվելյանը: Սա H1N1 վիրուսի հարուցած բարդացումներից մահվան 11-րդ դեպքն է Հայաստանում:



«Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սոկրատ Հախվերդյանը hraparak.am-ի հետ զրույցում նշեց, որ Աստղիկ Մանվելյանը պարբերաբար բուժվել է իրենց հիվանդանոցում, ունեցել է ճարպակալում, շաքարային դիաբետ, երկու անգամ ինսուլտ է տարել, նաեւ՝ ինֆարկտ։ Նա բժշկական կենտրոն է դիմել հունվարի 10-ի երեկոյան, իսկ հունվարի 11-ին երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ էլ մահացել է։