Մահացած ծննդկանի երեխայի վիճակը դեպի լավն է գնում. Մանրամասներ

Մահացած ծննդկանի երեխայի վիճակը դեպի լավն է գնում. Մանրամասներ

Երեկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացած կնոջ փոքրիկի վիճակը բժիշկները լավ են գնահատում: Մեր աղբյուրները հայտնում են, որ երեխայի վիճակը գնում է դեպի լավը: Միաժամանակ տեղեկանում ենք, որ փոքրիկը կնոջ երկրորդ երեխան է: Չնայած երեկ ուշ երեկոյան ԱՆ հասարակության հետ կապերի պատասխանատու Անահիտ Հայթայանը տեղեկացրել էր, որ կնոջ մոտ լաբորատոր հետազոտությամբ գրիպի Ա տեսակի H1N1 չի հայտնաբերվել, այնուամենայնիվ մեր աղբյուրները նշում են, որ դա դեռ հաստատված չէ: Ի դեպ, կինը հիվանդանոց է տեղափոխվել դեկտեմբերի 31-ին, կնոջ վիճակը տևական ժամանակ ծայրահեղ ծանր էր գնահատվում, վերջինս 28 շաբաթական հղի էր, կեսարյան հատմամբ ծննդալուծվել է:



Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով՝  H1N1 (խոզի գրիպից 11 մարդ է մահացել, սակայն Առողջապահության նախարարությունը պնդում է, որ համաճարակ չկա: «Երեկ տեղեկացրել էինք, որ 81 հիվանդ բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքներում, իսկ 14-ի միացված է արհեստական շնչառության սարք։ Եվ այս փաստը բնավ չի նշանակում, թե նախարարությունն անհրաժեշտ աշխատանքներ չի տանում»,- տեղեկացնում է Անահիտ Հայթայանը: