Ըստ գրող - հրապարակախոս Մերուժանի՝ Շուշանը մի բան պակաս է արել…

Ըստ գրող - հրապարակախոս Մերուժանի՝ Շուշանը մի բան պակաս է արել…

 



Գրող- հրապարակախոս Մերուժան Տեր Գուլանյանին չեմ հասկանում:



Անդրադառնալով վերջին` Շուշան Պետրոսյանի հետ կապված դեպքին, երբ, ֆեյսբուքյան մի օգտատիրոջ բանակի մասին բացասական գրառմանն ի պատասխան, պատգամավորը գրել էր. «Լակոտ, աչքերդ կհանեմ», Գուլանյանը նշեց, որ, անկախ նրանից, թե ով է նման արտահայտություն արել, ճիշտ չէ:



«Կոպիտ արտահայտություններ են, մարդուն չի կարելի վիրավորել, կարող եք հակառակ կարծիքն արտահայտել, բայց պետք չէ վիրավորել»:



Ոչինչ, որ Մերուժանը մեղմ արտահայտություն է արել, ոչինչ, որ նախարարին ու Բանակին իրար հետ մի քիչ նույնացրել է, կարևորն այն է, որ Մերուժանն արդեն շարքային քաղաքացու օգտին դրական բան է ասում:



Դեռ չէի հասցրել այդ փոփոխությամբ ուրախանալ, որը տեղի էր ունենում Հայելի ակումբում, երբ գրողն ասաց.



«Ուրիշին «լակոտ» ասելուց հետո պետք է սիլլեն»:



Այսինքն ստացվում է, որ Շուշանը մի բան պակաս է արել:



Եթե հաշվի առնենք, որ Շուշանի ու ֆեյսբուքյան օգտատիրոջ «մենամարտը» տեղի է ունեցել «օնլայն տարածքում», դա արդեն հիմնավոր պատճառ է, որ պատգամավորը չկարողանար «սիլլեր» նրան:



Այլապես մի «սիլլելն ի՞նչ է», որ մեր թափով Շուշանը չկարողանար անել:



«Ու՞ժն էր պակաս, թե՞ դուխը»:



ՀԳ Այստեղ են ասում՝ ջա՜ն, այ ժողովուրդ…



Հասմիկ Բաբաջանյան