«Ժողվուրդ». Միայն ցանկություն լինի

«Ժողվուրդ». Միայն ցանկություն լինի

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ իշխանություններն անընդհատ կրկնում են, թե իրենք չգիտեն՝ ինչպես լուծել ուռճացված ընտրացուցակների խնդիրը, որպեսզի քաղաքական ուժերը եւ Հայաստանի քաղաքացիները համոզված լինեն, որ ընտրությունների ժամանակ բացակա ընտրողների փոխարեն քվեներ չեն լցոնվել, եւ արդյունքները չեն աղավաղվել: Իրականում այդ խնդիրն ունի շատ պարզ լուծում, եւ «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ընտրական նոր օրենսգրքի նախագիծը մշակելիս այն դիտարկվել է: Նույնիսկ այդ համակարգի ներդրման արժեքն է հաշվարկվել, որը կազմել է շուրջ 2 մլն դոլար, սակայն հետագայում այդ մոտեցումը, չգիտես ինչու, մատնվել է մոռացության:
Նշված համակարգի էությունը կայանում է նրանում, որ ընտրողը քվեարկությանը մասնակցում է միայն նույնականացման քարտով, իսկ ընտրական ցուցակներում լինում են միայն նույնականացման քարտ ստացած ընտրողների անունները: Այս համակարգի ներդրման համար անհրաժեշտ է, որ բոլոր ընտրողներին տրվեն նույնականցման քարտեր: Ամենավերջին տվյալներով՝ ՀՀ քաղաքացիներից նույնականացման քարտ ստացել են 636 հազար 250 հոգի: Այսինքն՝ համակարգի ներդրման դեպքում անհրաժեշտ կլինի թողարկել մոտ 900 հազար նույնականացման քարտ: Ի դեպ, նույնականացման քարտերով ընտրողների գրանցման դեպքում կրկնակի քվեարկողներին հնարավոր կլինի բացահայտել նաեւ նրանց լուսանկարներով: Ավելին՝ եթե ՀՀ իշխանություններն իսկապես ցանկանում են, որ Հայաստանի հանրությունը վստահի քվեարկության արդյունքներին, ապա նրանք կարող են վերը բերված համակարգը ներդնել եւ դրա իրագործումը վստահել ԵԱՀԿ մասնագետներին»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: