Շեյխ ուլ Իսլամ Ալլահշյուքյուր Փաշազադեն սկանդալային հայտարարություն է արել

Շեյխ ուլ Իսլամ Ալլահշյուքյուր Փաշազադեն սկանդալային հայտարարություն է արել

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ Իսլամ Ալլահշյուքյուր Փաշազադեն զոհված ադրբեջանցի զինվորականների հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ սկանդալային հայտարարություն է արել: Ինչպես փոխանցում է ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանի կրոնական առաջնորդը հայտարարել է, որ իրավիճակի սրման ժամանակ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ն փորձել է կազմակերպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ իր հանդիպումը, սակայն Գարեգին Բ-ն, ըստ Փաշազադեի, չի ներկայացել հանդիպմանը: