Լավ է ուշ, քան երբեք

Լավ է ուշ, քան երբեք

ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ, որոնք չարտահայտված, սակայն ներքին դժգոհություն ունեին Լեւոն Տեր-Պետրոսյանից, որովհետեւ մամուլից էին իմացել, որ նա դիմել է Սերժ Սարգսյանին` հանդիպման համար, ու որ արդեն իսկ հանդիպումը տեղի է ունեցել, այս օրերին գոհունակ ժպտում են, որովհետեւ Արցախ գնալուց առաջ Տեր-Պետրոսյանը ոչ միայն գնացել է ՀԱԿ, այլեւ պատմել է իր այցի եւ սպասվող հանդիպումների մասին, որոշ մանրամասներ ներկայացրել իր եւ Սերժ Սարգսյանի հանդիպումից: Իսկ Սերժ Սարգսյանը Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումից մի քանի օր առաջ ՀՀԿ ԳՄ-ին տեղեկացրել է, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նամակով դիմել է իրեն` հանդիպման համար, շեշտելով, որ ինքն էլ ասել է. «Չէ, Լեւոն, ես կգամ քեզ տեսության, մանավանդ որ նոր ես վերադարձել վիրահատությունից»: