«Ժողովուրդ». Իշխանությունները չեն պնդում բանակցություններին Արցախի մասնակցությունը

«Ժողովուրդ». Իշխանությունները չեն պնդում բանակցություններին Արցախի մասնակցությունը

«Ժողովուրդը» գրում է. «Քառօրյա պատերազմից հետո Արցախի իշխանությունները նախագահ Բակո Սահակյանի շուրթերով միանշանակ ազդարարեցին, որ ԼՂՀ խնդրի շուրջ չի կարող արդյունավետ բանակցություն տեղի ունենալ, առանց Արցախի ներկայացուցչի մասնակցության: Թվում էր, թե այդ ամենից հետո ՀՀ իշխանությունները խնդրի կարգավորման շուրջ բանակցությունները կվերսկսեն միայն Արցախի՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալուց հետո: Բայց ինչպես տեսնում ենք՝ ՀՀ իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, չեն համարձակվում ստեղծված իրավիճակն օգտագործելով՝ պնդել, որ Արցախը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ:
Ի դեպ, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում եւս մեկ անգամ վերահաստատել է Արցախի դիրքորոշումը բանակցությունների վերաբերյալ. «Մենք միշտ ասում ենք, որ պետք է լիարժեք ձեւաչափը վերականգնվի, պարզապես համապարփակ կարգավորման համար այլ տարբերակ չկա»»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: