Սոչիում արգելել են ուշ երեկոյան եւ վաղ առավոտյան լողափ գնալ

Սոչիում արգելել են ուշ երեկոյան եւ վաղ առավոտյան լողափ գնալ

Սոչիի քաղաքային ղեկավարությունն արգելել է տուրիստներին ուշ երեկոյան եւ վաղ առավոտյան այցելել լողափեր: Լողափեր այցելել չի կարելի նաեւ գիշերային ժամերին: Այս մասին հայտնում են Սոչիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: Այս նոր որոշումը քաղաքային իշխանությունները հիմնավորել են այն իրողությամբ, որ դժբախտ պատահարների մեծ մասը տեղի են ունենում կամ հենց ուշ ժամերին, կամ վաղ առավոտյան, երբ ոգելից խմիչքի ազդեցության տակ տուրիստները փորձում են լողալ: Արդեն ցերեկային ժամերին էլ սահմանված է փրկարարների մշտական հերթապահություն: