Սահակաշվիլին Կիևին սպառնացել է՝ փակել Օդեսայի օդանավակայանը

Սահակաշվիլին Կիևին սպառնացել է՝ փակել Օդեսայի օդանավակայանը

Օդեսայի մարզային ադմինիստրացիայի ղեկավար Միխեիլ սահակաշվիլին հայտարարել է, որ Օդեսայի օդանավակայանը կդադարեցնի աշխատանքը, երկրի ենթակառուցվածքների նախարարությունը չսկսի նոր թռիչքուղու շինարարությունը կամ հնի վերանորոգումը, հայտնում է «Ուկրինֆորմը»:



«Ենթակառուցվածքների նախարարությունը պետք է որոշում կայացնի վերանորոգել թռիչքուղիմ, կամ կառուցել նորը:Եթե դա չարվի, Օդեսայի օդանավակայանը կարող է դադարեցնել աշխատանքը: Ես նրանց նախազգուշացնում եմ»,- ասել է Սահակաշվիլին և հավելել, որ այս հարցում ակնկալում է վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի աջակցությունը: