Շաքրո Մոլոդոյին հովանավորել են իրավապահները

Շաքրո Մոլոդոյին հովանավորել են իրավապահները

Ինչպես հայտնել էինք, ձերբակալվել է օրենքով գող Շաքրո Մոլոդոյը կամ Զախարի Կալաշովը: Նա մեղադրվում է կրկնակի սպանության եւ շորթման մեջ եւ նաեւ 18 տարվա ազատազրկման է դատապարտված Վրաստանում՝ հեռակա կարգով: Ռուսական «Коммерсантъ» թերթը գրում է, որ Շաքրո Մոլոդոյը գործել է ոստիկանների հովանավորության ներքո, իսկ նրա հանցախմբում ներառված են եղել մեծ թվով նախկին ուժայիններ:



«Коммерсантъ»-ը հավելում է նաեւ, որ իրավապահ մարմինների աշխատակիցներն Անվտանգության դաշնային ծառայության հետ ունեցած համագործակցության արդյունքում իրականացրել են մի քանի ձերբակալություններ: Մասնավորապես, ձերբակալվել է իրավապահ մարմինների 3 աշխատակից, ովքեր իրենց գործընկերներից թաքցրել են Կալաշովի հետ կապն ու հովանավորել են նրա հանցավոր գործունեությունը:



Նշենք, որ հուլիսի 12-ին Elements ռեստորանի սեփականատիրոջից Կալաշովի դեմ մեղադրանք է ներկայացվել՝ 8 մլն ռուբլի շորթելու վերաբերյալ: Նրա տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել ու առգրավվել են 2 Մակարով տեսակի ատրճանակ, ինչպես նաև՝ ձեռքի նռնակ: