ԱՄՆ պետդեպը ֆինանսավորել է Իսրայելի վարչապետի հրաժարականը պահանջող կազմակերպությանը

ԱՄՆ պետդեպը ֆինանսավորել է Իսրայելի վարչապետի հրաժարականը պահանջող կազմակերպությանը

ԱՄՆ պետդեպարտամենտը մոտ 350 հազար դոլար է փոխանցել իսրայելական մի իրավապաշտպան կազմակերպության, որը ցանկացել է պաշտոնից հեռացնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, հաղորդում է Fox News հեռուստաալիքը՝ հղում կատարելով հետաքննությունների գծով սենատի ենթակոմիտեի զեկույցին:



Համաձայն այդ փաստաթղթի՝  OneVoice շարժումը, որն աջակցում էր Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ բանակցություններին, 14 ամիս շարունակ, մինչև 2014թ. նոյեմբեր, գրանտներ է ստացել Պետդեպարտամենտից: Իսկ այն բանից հետո, երբ Պետդեպի փոխանցած գումարները սպառվել են, OneVoice-ը միավորվել է Victory 15 խմբի հետ, որը Իսրայելում քարոզում էր «ընտրել ում պատահի, բայց ոչ Բիբիին» (Բիբի՝ Նեթանյահուի մականունն է):