Պուտինը և Էրդողանը քննարկել են հարցերի լայն շրջանակ

Պուտինը և Էրդողանը քննարկել են հարցերի լայն շրջանակ

Թուրքիայի հետ չարտերային ավիահաղորդակցության վերականգնումը մոտակա ժամանակի հարց է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման արդյունքներով մամլո ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է РИА Новости-ն:



«Մենք քննարկել ենք չարտերային օդային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը: Դա մոտ ապագայի տեխնիկական հարց է այլևս»,- ընդգծել է Պուտինը:



Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ տնտեսական կապեի վերականգնումը և համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում:



Իր հերթին Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումը բովանդակալից էր: Նա հաստատել է, որ կվերականգնվեն գազային «Թուրքական հոսք» և «Ակկույու» ատոմակայանի շինարարության ծրագրերը:



ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է, որ իր երկիրը հետաքրքրված է Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների ամբողջ ծավալով վերականգնման հարցում և մոտ ապագայում կընդունվի 2016-2019 թվականներին Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման նոր ծրագիրը: