Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի ղեկավարները կհանդիպեն իտալական կղզու վրա

Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի ղեկավարները կհանդիպեն իտալական կղզու վրա

Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը օգոստոսի 22-ին կհանդիպեն Տիրրենյան ծովում գտնվող իտալական փոքրիկ Վենտոտենե կղզում:   



Իտալիայի վարչապետն իր բարձրաստիճան հյուրերին կդիմավորի օդանավակայանում: Գագաթաժողովի արդյունքներով մամլո ասուլիսը կլինի Իտալիայի ռազմա-ծովային ուժերի Garibaldi նավի վրա:



Այդ եռակողմ հանդիպման մասին Ռենցին հայտարարել էր դեռևս հուլիսի 23-ին՝ ելույթ ունենալով Հռոմում՝ Դեմոկրատական կուսակցության լիագումար նիստի ժամանակ: Այն ժամանակ նա նշել էր, որ Եվրամիությունը Brexit- ը պետք է դիտի որպես արթնացման ազդակ և կոչ էր արել թույլ չտալ, որպեսզի Միությունից Անգլիայի դուրս գալու կապակցությամբ ԵՄ-ն դառնա անգլիական քաղաքականության պատանդը:



Նշենք որ Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի առաջնորդների առաջին հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է Մեծ Բրիտանիայում անցկացված անջատման հանրաքվեի հետևանքները, տեղի էր ունեցել Բեռլինում, հունիսի 27-ին: