Ռուսաստան-Իրան-Թուրքիա առանցքը կարող է օգնել Սիրիայի հակամարտության կարգավորմանը. Աքբար Վելայաթի

Ռուսաստան-Իրան-Թուրքիա առանցքը կարող է օգնել Սիրիայի հակամարտության կարգավորմանը. Աքբար Վելայաթի

Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Համենեիի միջազգային հարցերով խորհրդական Քաբար Վելայաթին IRNA գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստան-Իրան-Թուրքիա դաշինքը կարող է օգնել սիրիական հակամարտության կարգավորմանը, օրինական իշխանությունների ամրապնդմանն եւ երկրի ամբողջականության պահպանմանը: «Այս երեք երկրների գործակցությունը կարող է օգուտ բերել Սիրիայի վերականգնմանը, օրինական իշխանությունների ամրապնդմանը, երկրի ողջ տարածքում կառավարության հսկողության վերականգնմանը եւ արգելք հանդիսանալ դրսի ուժերի` Սիրիան քայքայելու եւ մասնատելու փորձերին»,-ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան եւ հավելել, որ այդպիսով նաեւ ավելի կդյուրանա ահաբեկիչներին Սիրիայից արմատախիլ անելու գործընթացը: