Իրանը Նորվեգիայից կստանա մեկ միլիարդ եվրո

Իրանը Նորվեգիայից կստանա մեկ միլիարդ եվրո

Նորվեգիան Իրանին կտրամադրի մեկ միլիարդ եվրոյի էքսպորտային վարկային գիծ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը` հղում տալով Իրանի ԱԳՆ հայտարարությանը: Ըստ հաղորդման՝ երկու երկրների ԱԳՆ-ները հանդիպել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու համար: Հատկապես ուշադրություն է դարձվել առեւտրա-տնտեսական եւ ֆինանսական ոլորտներին: Հանդիպման ընթացքում էլ նշված վարկային գծի հետ կապված պայմանավորվածություն է ձեռք բերվել: Նշվում է նաեւ, որ նշված գումարը կծախսվի Իրանի ենթակառուցվածքների զրագացման վրա: