«Ժողովուրդ». ՊԵԿ-ից հերքում են Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրի հետ ունեցած սերտ կապերը

«Ժողովուրդ». ՊԵԿ-ից հերքում են  Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրի հետ ունեցած սերտ կապերը

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակվելուց հետո Վարդան Հարությունյանը համակարգի աշխատակիցներին առաջարկել է 20 տոկոս զեղչով կազմակերպել իրենց հանգիստը Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ համալիրի սեփականատերը «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ սերտ կապեր ունի, ինչն էլ ՊԵԿ նախագահին հնարավորություն է տվել նման առաջարկ անել աշխատակիցներին: Հավելենք, որ նշանակումից ի վեր պետական միջոցառումները ՊԵԿ-ը կազմակերպում է Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս առնչությամբ ՊԵԿ-ից պարզաբանումներ ստանալ: Ի պատասխան մեր հարցի՝ ՊԵԿ լրատվականից հայտնեցին, որ Վարդան Հարությունյանը նման առաջարկ համակարգի աշխատակիցներին չի արել, ավելին՝ նա որեւէ առնչություն չունի Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրի հետ: Լրատվական բաժնից հավելեցին, թե այս ընթացքում ՊԵԿ-ը Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրում ընդամենը մեկ նիստ է իրականացրել»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: