Դոնբասի տրանսպորտային շրջափակումը հղի է լուրջ հետևանքներով. Պետդեպարտամենտ

Դոնբասի տրանսպորտային շրջափակումը հղի է լուրջ հետևանքներով. Պետդեպարտամենտ

ԱՄՆ պետդեպարտամենտը նախազգուշացրել է Մինսկի պայմանավորվածությունների համար Դոնբասի տրանսպորտային շրջափակման բացասական հետևանքների մասին: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Մարկ Թոները:



«Մենք մշտապես հետևում ենք Ուկրաինայի արևելքում կիրառվող այդ շրջափակմանը: Ցանկանում եմ ընդգծել այդ խնդրի խաղաղ ձևով հանգուցալուծման անհրաժեշտությունը՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքի ոգով և նրա ճանաչված սահմաններում»,- ասել է Թոները:



Նրա խոսքով՝ ներկա իրավիճակը կարող է լուրջ հետևանքներ ունենալ , այդ իսկ պատճառով էլ իրենք ցանկանում ենք, որ այն խաղաղությամբ կարգավորվի: