Կքննարկեն Սիրիական ընդդիմությանն ու իշխանությանը հաշտեցնելու նախաձեռնությունը

Կքննարկեն Սիրիական ընդդիմությանն ու իշխանությանը հաշտեցնելու նախաձեռնությունը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կառավարության անդամների հետ կքննարկի Սիրիայի իշխանություններին ու ընդդիմությանը հաշտեցնելու իր նախաձեռնությունը։ Թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, նախագահի եւ կառավարության անդամների հանդիպումը կայանալու է Բեշթեփի պալատում։ Գնահատվելու է նշված նախաձեռնության կյանքի կոչման հնարավորությունը։

Նկատենք, որ Էրդողանի «կոալիցիոն կրտսեր գործընկեր», «Ազգային շարժում» կուսակցության նախագահ Դեւլեթ Բախչելին եւս աջակցել է Սիրիական իշխանություններին ու ընդդիմությանը հաշտեցնելու Էրդողանի նախաձեռնությանը, հայտարարելով, որ դա կարեւոր է, որպեսզի ապահովվի ռեգիոնալ կայունությունն ու լուծվի փախստականների հարցը։