Մեդվեդևը կոչ է արել «սպանել» Զելենսկուն․ վերջինս արձագանքել է

Մեդվեդևը կոչ է արել «սպանել» Զելենսկուն․ վերջինս արձագանքել է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հաագայում կայացած ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը՝ կապված իր «ֆիզիկական վերացման» անհրաժեշտության մասին։

Զելենսկին ասել է, որ իրեն չեն հետաքրքրում Մեդվեդևի հայտարարությունները։

Դրա փոխարեն, նա խորհուրդ է տվել ռուսներին մտածել, թե ինչպես փոխել քաղաքական ռեժիմն իրենց երկրում և վերջ տալ պատերազմին։

«Սա հետաքրքիր թեմա չէ (սպանության հետ կապված կոչեր): Մենք նման մարդկանց հետ ոչ մի հարցով չենք շփվելու: 

Կարծում եմ՝ ռուսները պետք է մտածեն, թե ինչպես փոխեն քաղաքական միջավայրն իրենց երկրում, ինչպես փոխեն իրենց ռեժիմը։

Դրանից հետո միայն նրանք կկարողանան նախապատրաստել իրենց հասարակությանը այս պատերազմին վերջ դնելու համար ցանկացած դիվանագիտական ​​հնարավորությանը»,- ասել է Զելենսկին։