Զելենսկին կմասնակցի G7-ի գագաթնաժողովին

Զելենսկին կմասնակցի G7-ի գագաթնաժողովին

Զելենսկին տեսակապի միջոցով կմասնակցի Մեծ յոթնյակի (G7) երկրների գագաթնաժողովին, որը տեղի կունենա մայիսին Հիրոսիմայում։ Ինչպես հաղորդում է Kyodo գործակալությունը, համապատասխան հայտարարություն է արել Ճապոնիայի կառավարության ղեկավարը երեքշաբթի օրը Կիև կատարած այցի ժամանակ կայացած մամուլի ասուլիսում։

Ճապոնիան այս տարի նախագահում է G7-ը, իսկ մայիսին Հիրոսիմայում տեղի կունենա գագաթնաժողովը: 
G7 երկրների ղեկավարները Հիրոսիմա կատարած այցի ընթացքում ծրագրում են համատեղ այցելել ատոմային ռմբակոծությունների թանգարան։