Երևանում պարեն են հավաքագրում արցախցիների համար

Երևանում պարեն են հավաքագրում արցախցիների համար

Եկեք բոլորս հավաքվենք, խելք խելքի տանք, որոշակի քայլերի հերթականությամբ համատեղ ուժերով հասնելու մեր նպատակին՝ ազատագրել շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակցիներին Արցախում ու հնարավոր  դարձնել պարենի մատակարարումը: Այո, այս պահին այստեղ պարեն է հավաքագրվում։ Այս մասին քիչ առաջ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ակտիվիստ Սեդա Գրիգորյանը, որը նույնպես հացադուլ է հայտարարել։

«ՄԱԿ-ը ունի ծայրահեղ ծանր վիճակում գտնվող բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու ծրագիր։ Մենք մի խումբ կանանցով նամակ ենք գրել ՄԱԿ-ին։ Նամակում կոնկրետ օրինակներով նշել ենք,  թե որտեղ, երբ, ինչ պայմաններում են իրենք նման ծրագիր իրականացրել։ Այս նամակով պահանջում ենք նման մարդասիրական ծրագիր իրագործել Արցախում, որտեղ 120 հազար մարդ մատնված է  սովի»,- հավելեց նա։