Ռուսական գազի մատակարարումը կարգելեն հաջորդ տարվանից

Ռուսական գազի մատակարարումը կարգելեն հաջորդ տարվանից

Լատվիական պառլամենտը հավանություն է տվել «էներգետիկայի մասին» օրենքում կատարված փոփոխություններին, որով նախատեսվում է հաջորդ տարվա սկզբից արգելել ռուսական գազի մատակարարումները։ Այս մասին հայտնում է Delfi պարբերականը։

Ռուսական գազի մատակարարումն արգելելու նախաձեռնությամբ հանդես են եկել լատվիական խորհրդարանի «Պահպանողականներ» կոալիցիոն կուսակցության պատգամավորները։ Խոսքը եւ ամբողջական արգելքի մասին է վերաբերում, եւ ԵՄ երկրների հետ համաձայնեցմամբ՝ մասնակի արգելքի։

Նշենք, որ նման որոշում կայացվել է՝ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ ռազմական գործողության պատճառով։