«Հրապարակ»․ Մինչեւ երբ «Սպայկա»-ի բեռնատարները կմնան Կոռնիձորում
![«Հրապարակ»․ Մինչեւ երբ «Սպայկա»-ի բեռնատարները կմնան Կոռնիձորում](https://hraparak.am/uploads/images/2023/09/image_750x_64f2349b6e738.jpg)
Արդեն մեկ ամիս եւ մեկ շաբաթ է` «Սպայկա» ընկերության 20 բեռնատարները կանգնած են Կոռնիձորում՝ բեռնված Հայաստանից Արցախ ուղարկվող մոտ 400 տոննա բեռով։ Ճիշտ է` հայտարարվեց, որ փչացող ապրանքներ չկան այնտեղ, սակայն ընկերությունը, ըստ էության, մեծ վնասներ է կրում այդ փիառ-ակցիայի արդյունքում: Ու դեռ հայտնի էլ չէ, թե որքան կմնան այնտեղ։
Ընկերության իրավաբանական բաժնի ղեկավար Մհեր Ղազարյանը երեկ մեզ հայտնեց, որ մեքենաները պետությանը տրամադրվել են բացառապես անվճար հիմունքներով, եւ իրենց ընկերությունն է հոգում այդ բեռնատարների վարորդների պարապուրդի եւ մյուս ծախսերը: «Որքան անհրաժեշտ է, այնքան էլ կմնան»,- ասաց Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե մինչեւ երբ են պատրաստվում մնալ Կոռնիձորում։ Հետաքրքրվեցինք՝ Հայաստանում իրենց բեռնատարների ծառայության արժեքը որքա՞ն է, Ղազարյանն ասաց, որ Հայաստանում իրենք ծառայություն չեն իրականացնում։
Կարծիքներ