Ոչնչացվել է ուկրաինացի ազգայնականների պարագլուխներից մեկը

Ոչնչացվել է ուկրաինացի ազգայնականների պարագլուխներից մեկը

Ռուսական հատուկ նշանակության ստորաբաժանումները ոչնչացրել են ուկրաինական «Աջ սեկտոր» ազգայնական կազմակերպության պարագլուխներից Տարաս Բոբանիչին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պնախարարությունը։

Բոբանիչը մեղավոր է Դոնբասում խաղաղ բնակչության դեմ կազմակերպված զինված հարձակումների եւ հաշվեհարդարների մեջ։ Նրան ոչնչացրել են Խարկովի մարզում իրականացված հատուկ գործողության ընթացքում՝ Իզյում քաղաքից 5 կմ դեպի հարավ ընկած տեղանքում։