ՔՊ-ն ու «Հանրապետությունը» հուշագիր ստորագրեցին

 ՔՊ-ն ու «Հանրապետությունը» հուշագիր ստորագրեցին

«Քաղաքացիական պայմանագիր» ու «Հանրապետություն» խմբակցությունները քիչ առաջ Երևանի քաղաքապետարանում հուշագիր կնքեցին։

«Մենք որոշել ենք սկսել համագործակցություն՝ ի նպաստ ՀՀ մայրաքաղաք Երևանի ու երևանցիների։ Մենք Երևան քաղաքի կառավարումը իրականացնելու ենք միասին ու միասին պատասխանատվությունը կիսելով»,- քիչ առաջ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Հիշեցնենք՝ 32 կողմ, 5 դեմ ձայներով Տիգրան Ավինյանը այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ընտրվեց Երևանի քաղաքապետ։