Համաշխարհային լիդերները՝ մեկ վայրում․ ի՞նչ սպասել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից

Համաշխարհային լիդերները՝ մեկ վայրում․ ի՞նչ սպասել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից

Այսօր՝ հուլիսի 11-ին, Վիլնյուսում աշխատանքները կսկսի ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը։
Մեծ իրադարձության նախօրեին համաշխարհային առաջնորդները, այդ թվում՝ հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը ժամանել են Լիտվա։ Երեկ ուշ երեկոյան Վիլնյուսում վայրէջք է կատարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ինքնաթիռը։ 

Հուլիսի 11-12-ը Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կմասնակցի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ինչը ավելի վաղ հաստատել էր դաշինքի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը։ 

Բացի այդ, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ծրագրում են մասնակցել նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և այլ առաջնորդներ։ 
Սպասվում է, որ գագաթնաժողովի օրակարգում կլինեն Հյուսիսատլանտյան դաշինքի հավաքական պաշտպանության և զսպման մեխանիզմների ուժեղացմանը, ինչպես նաև Ուկրաինային աջակցության ընդլայնմանն ու մեծացմանը վերաբերող հարցեր։