«Ժողովուրդ». Ստեփանակերտցիները հրաժարվել են Հայաստան գալ. նոր զարգացումներ

«Ժողովուրդ». Ստեփանակերտցիները հրաժարվել են Հայաստան գալ. նոր զարգացումներ

ծրագրեր ենք նախատեսում, ինչպես ենք իրականացնելու այդ ծրագրերը»,- նշել է վարչապետը:

Նախօրեին Արցախ վերադառնալու անհրաժեշտության մասին խոսել էր երկրի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Խուճապի մի՛ մատնվեք, մի՛ տեղափոխեք ձեր ունեցվածքն Արցախից Հայաստան, հետ բերելու ենք, ոչ թե ստիպողաբար, այլ կամավոր, դուք եք բերելու, համոզված եք լինելու, որ Արցախում ապրելու ենք եւ ավելի լավ ենք ապրելու, քան այլ տեղ»,- ասել էր նա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ստեփանակերտում դեռ շարունակում են գտնվել քաղաքի բնակչության 20-30 տոկոսը, քանի որ, չնայած մարդկանց դուրս բերման աշխատանքներին, շատերը հրաժարվել են Հայաստան գալ եւ մնացել են Արցախում:

Ավելին, քաղաքի 60 տոկոսն արդեն կրկին ապահովված է էլեկտրաէներգիայով, ջրով, գազով, խանութներ եւս կան, որ աշխատում են: Ստեփանակերտում լծվել են աշխատանքի եւ ամեն ինչ անում են բնականոն կյանք վերադառնալու, վնասները վերականգնելու համար:

Իսկ այսօր՝ վաղ առավոտից, կգործեն անվճար ավտոբուսներ, որոնք այստեղ գտնվող արցախցիներին կտեղափոխեն: Այս պահին Արցախը վերականգնելը պետք է լինի առաջնային նպատակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում