Ձեր վարչապետն իրավական հարցերով խորհրդատու ունի՞. Գոռ Հովհաննիսյան

Ձեր վարչապետն իրավական հարցերով խորհրդատու ունի՞. Գոռ Հովհաննիսյան

Ձեր վարչապետն իրավական հարցերով խորհրդատու ունի՞. ո՞վ պիտի նրան բացատրի, որ իրավական փաստաթղթերում անորոշ իրավական հասկացությունների ու ձեւակերպումների գործածությունը ՆՈՐՄԱԼ Է, հենց այդպես էլ պիտի լինի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանը։

«Ձեր վարչապետն իրավական հարցերով խորհրդատու ունի՞։ Ո՞վ պիտի նրան բացատրի, որ իրավական փաստաթղթերում անորոշ իրավական հասկացությունների ու ձեւակերպումների գործածությունը ՆՈՐՄԱԼ Է, հենց այդպես էլ պիտի լինի։ Ու որ նրա ու իր թիմի ամբողջ հմտությունն ու արվեստը պիտի հենց լիներ այն, որ այդ անորոշությունները համոզիչ փաստարկներով մեկնաբանեին հօգուտ մեզ, ոչ թե ամեն հարցազրույցին զարմացած ասի, թե բա փաստաթղթերում անորոշ ձեւակերպումներ են տրված, մարդ բան չի հասկանում, ոնց ուզում, մեկնաբանում են։ Սա ի՞նչ մակարդակ է»,- գրել է նա։