Նրանք վախեցան, որ Հրաչյա Սարգսյանն ինչ-որ մի շրջանում կարող է դուրս գալ իրենց դեմ

Նրանք վախեցան, որ Հրաչյա Սարգսյանն ինչ-որ մի շրջանում կարող է դուրս գալ իրենց դեմ

«Հրաչյա Սարգսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, որովհետև անկուսակցական է: Այն ինչ եղավ, քաղաքական որոշում էր, նրան պարտադրել են քաղաքապետի պաշտոնից հեռանալ, որպեսզի քանի դեռ Նիկոլն իշխանության ղեկին է Տիգրան Ավինյանին ընտրեն քաղաքապետ»- , այս մասին «Հրապարակի» հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը: Մեր այն հարցին, թե ո՞րն է Տիգրան Ավինյանի առանձնահատկությունը, Բազեյանն ասաց.

«Ավինյանը ՔՊ-ի անդամ է, իսկ Հրաչյա Սարգսյանը ոչ: Նրանք վախեցան, որ Հրաչյա Սարգսյանն ինչ-որ մի շրջանում կարող է դուրս գալ իրենց դեմ:  Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանություն է ոչ մեկը չի կարող դառնալ քաղաքապետ, քանի որ նա բոլոր վարչական լծակներն օգտագործելու է` Ավինյանին քաղաքապետ կարգելով», - ասում է Ալբերտ Բազեյանը: Նրա խոսքով` Երևանում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք տարիների ընթացքում այդպես էլ չլուծվեցին. «Տրանսպորտի խնդիր, բնակարանաշինության խնդիր, ջրամատակարարման խնդիր, խնդիրները շատ են, սակայն տարիների ընթացքում ոչ մի լուծում դրանք չստացան»- նշեց նա: