Երկրաշարժ է տեղի ունեցել չին-ղրղզական սահմանին

Երկրաշարժ է տեղի ունեցել չին-ղրղզական սահմանին

Երկրաշարժ է տեղի ունեցել չին-ղրղզական սահմանին, որը զգացվել է ղազախական Ալմաթիում։ Երկրաշարժի հզորությունը կազմում է 5,6 բալ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Էպիկենտրոնը գտնվում է Ալմաթիից 242 կմ դեպի հարավ-արեւելք։ Օջախի խորությունը 5 կմ է։ Այլ տեղեկություններ չեն հաղորդվում։