Կորոնավիրուսի հետևանքով մահացած 75-ամյա կինը երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ է ունեցել

Կորոնավիրուսի հետևանքով մահացած 75-ամյա կինը  երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ է ունեցել

Ապրիլի 17-ին ՀՀ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացած 75-ամյա կինն ունեցել է թոքաբորբ և ուղեկցող հիվանդություններ, հայտնում են Առողջապահության նախարարությունից: 

«Ապրիլի 17-ին արձանագրվել է մահվան դեպք։ 75-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Կինն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում զարգացել է սուր շնչական անբավարարություն III աստիճան, դիսթրես համախտանիշ, աթերոսկլերոզ գերազանցապես ուղեղի և կորոնար անոթների ախտահարումով:

Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 47 նոր դեպք և 121 առողջացածներ», - նշել է ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը: 

Հիշեցնենք՝ ապրիլի 18-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարածկվածների ընդհանուր թիվը հասել է 1248-ի, 20 մարդ մահացել է: