Կորոնավիրուսի բուժման համար առանց բժշկի նշանակման հակաբիոտիկներ ընդունելը արգելվում է

Կորոնավիրուսի բուժման համար առանց բժշկի նշանակման հակաբիոտիկներ ընդունելը արգելվում է

Ամերիկացի մասնագետները հայտարարել են, որ նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիայի բուժման ընթացքում առանց բժշկի նշանակման հակաբիոտիկների ընդունում արգելվում է։

Բժիշկները նշում են, որ ընդհանրապես չի կարելի հակաբիոտիկների չարաշահումը եւ դրանով ինքնաբուժության իրականացումը, քանի որ համավարակը իհարկե կանցնի մի օր, սակայն ծանր հակաբիոտիկների հետեւանքները մարդու օրգանիզմում կմնան տեւական ժամանակահատված, կամ ընդմիշտ։