Նոյեմբերյանում փոխվել են բոլոր վարչական ղեկավարները

Նոյեմբերյանում փոխվել են բոլոր վարչական ղեկավարները

Տավուշի մարզի խոշորացված Նոյեմբերյան համայնքում  դեկտեմբերի 21-ից սկսվել են ավագանու նիստերը։ Hraparak.am-ը զրուցել է համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի հետ։

«Ավագանու նիստերը ընթացել են հիմնականում արտահերթ, հիմա կլինեն երկու կամ ամիսը մեկ անգամ։ Արդեն նշանակել ենք վարչական շրջանների ղեկավարներին։ Հիմնականում փոխվել են բոլոր ղեկավարները։ Հիմա հաստիքացուցակները պիտի հաստատենք ու հետո՝ բյուջեն։ Մինչև ամսվա վերջ կունենանք էլի արտահերթ նիստ»,- մեզ հետ զրույցում ասաց Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը։

Համայնքի ղեկավարի խոսքով, ավագանի անցած բոլոր ուժերն էլ ներկա են լինում ավագանու նիստերին, որովհետև բոլորի նպատակը մեկն է՝ ունենալ լավ Նոյեմբերյան, և օգնել մարդկանց կյանքը դարձնել  որակապես ավելի լավը։