Ղարաբաղյան հակամարտությունը կլուծեն կրեատիվ գաղափարները․ Մարիա Զախարովա

Ղարաբաղյան հակամարտությունը կլուծեն կրեատիվ գաղափարները․ Մարիա Զախարովա

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա գործընթացը կկառուցվի կրեատիվ գաղափարների վրա։ Այս մասին հայտարարել է Մարիա Զախարովան՝ անդրադառնալով «Վեստնիկ Կավկազա» լրատվամիջոցի թղթակցի այն հարցին, թե ինչ գաղափարներ կան Երեւանի եւ Բաքվի միջեւ նոր բանակցությունների մեկնարկի մասին, որոնց մասին նաեւ ասել էր Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ։

Զախարովան պարզաբանել է, որ Լավրովն ու Ալիեւը քննարկել են այն հարցը, տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը կշարունակվի այն բանից հետո, երբ Հայաստանում կձեւավորվի լեգիտիմ իշխանությունը։ Զախարովան հստակեցրել է, որ ապագայում բանակցությունների համար հիմք հանդիսանալիք գաղափարները պետք է լինեն կրեատիվ, եւ հիմա այդ գաղափարների մշակման փուլն է, որով զբաղվում են փորձագետները։