Աղբային պատերազմներ

Աղբային պատերազմներ

Երևանում աղբի կուտակմանը զուգահեռ  հնարամիտ երևանցիները աղբի դեմ պայքարելու յուրօրինակ ձև են գտել։ Մասնավորապես, նրանք գիշերով, իրենց շենքերի տարածքում գտնվող աղբի ակերով կոնտեյներները քշում, տանում են այլ շենքերի տարածքներ՝ իրենց հոտերով, շներով ու առնետներով հանդերձ։

Մասնավորապես, այսօր առավոտյան նման 2 կոնտեյներ է հայտնվել Պուշկին 43 հասցեում՝ փողոցի ամենակենտրոնական մասում, որից տասը մետր վերև 2 նման կոնտեյներ արդեն կա։ Թաղի բնակիչները ահավոր բարկացած են, առաջին կասկածները մոտակա հոսթելներն են, սակայն նրանք հրաժարվում են և խորհրդավոր ակնարկներով մատնացույց անում «Տաշիրի» այգու հարևանությամբ գտնվող էլիտար շենքների սեփականատերերին։ Ամեն դեպքում, միջբակային կոնֆլիկտ է հասունանում։