Որոշել է պաշտպանվել կորոնավիրուսից՝ ընձուղտի կոստյում հագնելով

Որոշել է պաշտպանվել կորոնավիրուսից՝ ընձուղտի կոստյում հագնելով

Չինուհին որոշել է փչովի ընձուղտի կոստյում հագնելով պաշտպանվել կորոնավիրուսից։ Այս մասին հայտնում է Daily Star պարբերականը։ Նա այդ կոստյումով ներկայացել է տեղի հոսպիտալներից մեկը։

Երբ բժիշկները հարցրել են, թե ինչու է այդպես հագնվել, նա ասել է, որ բժշկական դեմքի դիմակների իր պաշարն արդեն վերջացել է եւ այլ պաշտպանիչ միջոց չուներ, որպեսզի կարողանար հագնել եւ ներկայանալ հոսպիտալ։ Հոսպիտալ նա պետք է այցելեր իր հոր համար դեղեր գնելու համար։ Պարբերականը նշում է, որ դեղատներում էլ բժշկական դիմակներ այլեւս չկան։ Կինը նաեւ պարզաբանել է, որ երբ ընձուղտի կոստյումը լվանալու անհրաժեշտություն է առաջացել, ինքն հագնվել է այլմոլորակայինի կոստյում եւ այդպես գնացել գնումներ կատարելու։