Մահացել է հայտնի հիփ-հոփ երգիչ DJ Kay Slay-ը

Մահացել է հայտնի հիփ-հոփ երգիչ DJ Kay Slay-ը

Կյանքի 56-րդ տարում կորոնավիրուսային ինֆեկցիայի հետեւանքներից մահացել է նյու յորքցի դիջեյ եւ երաժշտական պրոդյուսեր հիփ-հոփ երգիչ Քիթ Գրեյսունը, ով հայտնի է DJ Kay Slay-ը։ Այս մասին հայտնում է TMZ –ն։ Գրեյսոնը կորոնավիրուսով վարակվել էր անցյալ տարվա դեկտեմբերին եւ հոսպիտալացվել։ Նա արդեն ապաքինվում էր, սակայն հիվանդությունը թողել էր հետեւանքներ, որոնց պատճառով էլ առաջացել էին բարդություններ։

Եւ ահա չորս ամիս անց այդ բարդությունների առաջացումից, նա մահացել է։ DJ Kay Slay-ը սկսել է իր կարիերան անցյալ դարի յոթանասունական-ութսունական թվականներին որպես գրաֆիտային նկարիչ։ 2003-ին թողարկել է իր առաջին երաժշտական ալբոմը։Նա լայն ճանաչում է ստանում շնորհիվ իր միքսթեյփների։