Անվերահսկելի պետական պարտքը կարող է բերել տնտեսական կրախի․ Սթիվեն Մուր

Անվերահսկելի պետական պարտքը կարող է բերել տնտեսական կրախի․ Սթիվեն Մուր

Հրապարակախոս եւ տնտեսական հարցերով հեռուստամեկնաբան Սթիվեն Մուրը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ամերիկյան կառավարության անվերահսկելիությունն ու պետական անվերահսկելի պարտքը կարող են Միացյալ Նահանգներում տնտեսական աղետ առաջացնել։

«Երբ ես առաջին անգամ եկա Վաշինգտոն 1985 թվականին, բյուջեն կազմում էր մեկ տրիլիոն դոլար։ Այժմ այն վեց տրիլիոն է։ Այն ժամանակ պետական պարտքը մեկ տրիլիոն էր։ Հիմա կազմում է երեսուն տրիլիոն։ Ու կարծես թե ոչ մեկը աչքն իսկ չի թարթում»,- ասել է Մուրը։

Նա նաեւ ասել է, որ մարտ ամսին սղաճը կազմել է 8,5 տոկոս։ Մուրը կարծում է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է էներգիայի մատակարարումները ավելացնեն, իսկ պետական ծախսերը նվազեցնեն տասից տասնհինգ տոկոսով։