Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» 140․000 մարդ կբնակվի․ Ալիև 

Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» 140․000 մարդ կբնակվի․ Ալիև 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է իր այցերը Արցախի օկուպացված շրջաններ։ «Մեր «Մեծ վերադարձ» ծրագրի առաջին փուլի իրականացման արդյունքներով՝ 2026 թվականի վերջին Ֆիզուլիի շրջանում կբնակվի 22 հազար մարդ, իսկ Ղարաբաղում և ընդհանուր առմամբ Արևելյան Զանգեզուրում՝ 140 հազար մարդ»։ Այս մասին այսօր օկուպացված Ֆիզուլիում՝ այնտեղ տեղափոխված բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ալիևը, հայտնում է Ազերթաջ-ը։

Ի դեպ, Ադրբեջանում այսօր նշում են այսպես կոչված «Ֆիզուլի քաղաքի օրը»։