Վարակվել է կորոնավիրուսի միանգամից երկու շտամմով եւ մահացել

Վարակվել է կորոնավիրուսի միանգամից երկու շտամմով եւ մահացել

Բելգիացի կինը վարակվել է կորոնավիրուսային հիվանդության միանգամից երկու՝ բրիտանական եւ հարավ-աֆրիկյան շտամմներով եւ մահացել։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Այսպես, ըստ հաղորդման, այս տարվա մարտ ամսին կնոջը Ալստ քաղաքում հոսպիտալացրել են այն պատճառով, որ նա մի անգամ ուշագնաց է եղել եւ ընկել։ Նույն օրը նրա մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն։

Ընդ որում, կնոջ արյան մեջ թթվածնի քանակությունը եղել է նորմայի մեջ։ Սակայն վիճակը սկսել է վատանալ։ Անալիզները ցույց են տվել, որ նրա օրգանիզմում եղել է միանգամից երկու շտամմ՝ «ալֆա» եւ «բետա»։ Հինգ օր անց նա մահացել է։ Ընդ որում, բժիշկները նկատել են, որ պացիենտը պատվաստված չի եղել։

Մասնագետները նշել են որ այդ շրջանում նշված երկու շտամմներն էլ լայն շրջանառություն են ունեցել Բելգիայում։ Այն, որ մարդը կարող է միանգամից երկու շտամմով վարակվել, զարմացրել է մասնագետներին, սակայն նշված դեպքը թելադրել է, որ հետազոտեն նաեւ այս վարակման այս տարբերակը։