Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունից զոհված զինվորների մասին

Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունից զոհված զինվորների մասին

Ադրբեջանական բանակի երկու զինծառայողներ մահացել են ականի պայթյունից։ Այս մասին, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հայտնել է երկրի ՊՆ-ն։

Նշվում է, որ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 17:35-ի սահմաններում, ադրբեջանական բանակին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան ականի է բախվել։

Պայթյունի հետեւանքով զոհվել են զինծառայողներ Շադմանով Աքրամ Յունիս օղլուն եւ Սեիդով Թուրալ Իսլամ օղլուն։
Մեր մեկ այլ զինծառայող՝ Ալիև Էլվին Թալե օղլուն, ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ադրբեջանի

ՊՆ-ից հավելել են, որ նրա վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։