Հեղինակավոր Time-ը ևս տարվա մարդ է ճանաչել Զելենսկուն

Հեղինակավոր Time-ը ևս տարվա մարդ է ճանաչել Զելենսկուն

Ամերիկյան հեղինակավոր Time ամսագիրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և «Ուկրաինայի ոգուն» տարվա մարդ է ճանաչել։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «տարվա մարդ» է ճանաչվել նաև բրիտանական ազդեցիկ Financial Times-ի վարկածով, ինչի մասին թերթը հայտնել է դեկտեմբերի 5-ին։

«Զելենսկին դարձել է ուկրաինացի ժողովրդի խիզախության եւ տոկունության մարմնացումը ռուսական ագրեսիայի դեմ պայքարում։ Հենց դրա համար է Financial Times-ը Զելենսկուն «տարվա մարդ» ընտրել»,- պարզաբանել է թերթը։